Մայրաքաղաքում փուլ առ փուլ կլուծվի հեղեղատար համակարգերի խնդիրը

26.03.2024

Փողոցներում անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով մաքրվում են հեղեղատար համակարգերը: Ոլորտի ամբողջական սպասարկումն իրականացնող «Վեոլիա Ջուր» ընկերությունն այս օրերին, առատ տեղումներով պայմանավորված, մի շարք հասցեներում աշխուժացրել է սպասարկման գործընթացը:
Երևանում կան փողոցներ, որոնք չունեն հեղեղատար համակարգեր: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով գրանցված բոլոր հասցեներում ըստ առաջնահերթության կկառուցվեն հեղեղատար նոր համակարգեր:

Տեսանյութ

Մայրաքաղաքում փուլ առ փուլ կլուծվի հեղեղատար համակարգերի խնդիրը