Մայրաքաղաքում շարունակվում են ընդհանուր օգտագործման համայնքային գույքի վերականգնման աշխատանքները

02.05.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ մայրաքաղաքի տարածքում աղբամանների քանակն ավելացնելու և անհրաժեշտության դեպքում հները նորերով փոխարինելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ աղբամանների տեղադրումից հետո տվյալ հատվածում կատարվում է գծանշում, որպեսզի աղբամանի անհետացման կամ տեղափոխման դեպքում այդ մասին տեղեկացվի օպերատիվ շտաբին: 

«Համայնքային գույքի, այդ թվում նաև աղբամանների պահպանումը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում: Հետևաբար, դրանց անհետացման կամ տեղափոխման դեպքերի մասին տեղեկացրեք ոչ միայն օպերատիվ շտաբին, այլև Երևան քաղաքի ոստիկանությանը՝ համապատասխան ընթացք տալու համար»,-ընդծել է Տարոն Մարգարյանը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ