Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքները

06.04.2017

Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում մեկնարկել և շարունակվում են Երևանի քաղաքապետարանի 2017թ. տարեկան ծրագրով նախատեսված ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքները:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ