«Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին». 2013-2017թթ. մայրաքաղաքի բարեկարգմանն ուղղված աշխատանքների ցուցանիշները

10.05.2017

Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերսկսում է «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրով Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2013-2017թթ. մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը:
Առաջիններից մեկը ներկայացնում ենք մայրաքաղաքի բարեկարգմանն ուղղված աշխատանքների ցուցանիշները, քանի որ յուրաքանչյուր քաղաքում հարմարավետ կենսակերպը պայմանավորվում է բարեկարգ և լուսավոր բակերով, ճանապարհներով, նորոգված շենքերով և քաղաքային հարմարավետ միջավայրով: Այդ նպատակով 2013-2017թթ. շարունակվել են իրականացվել շինարարական և բարեկարգման լայնածավալ ծրագրեր, որոնց հիմքում միշտ եղել է համաչափ զարգացման սկզբունքը:
Ըստ շինարարության և բարեկարգման ոլորտի 2013-2017թթ. ցուցանիշների՝
• Երևանում բարեկարգվել, կահավորվել և նկարազարդվել է 1600 բակային տարածք,
• ստեղծվել է 54 մինի ֆուտբոլի դաշտ, աշխատանքներ են կատարվել նախորդ տարիներին կառուցված մինի ֆուտբոլի դաշտերում,
• բարեկարգված բակերի տարածքներում տեղադրվել է 551 մանկական խաղ,
• բակերում տեղադրվել է 1161 մարզասարք,
• Երևանում սալիկապատված մայթերի մակերեսը կազմում է 48.420 քմ:

Հիշեցնենք, որ ամբողջական հաշվետվության էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://www.yerevan.am/am/report/annual-report-2016/:

Լուսանկարներ