«Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին». 2016 թվականին 10635 կարիքավոր ընտանիք ստացել է պարենային աջակցություն

04.04.2017

Շարունակում ենք «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրի ներքո Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը:

2016 թվականին մայրաքաղաքի 10635 կարիքավոր ընտանիք ստացել է պարենային աջակցություն: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված սոցիալական ծրագրերի շրջանակում 2013-2016թթ. պարենային աջակցություն է ստացել ընդհանուր առմամբ 42899 կարիքավոր ընտանիք:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի տարեկան հաշվետվության էլեկտրոնային տարբերակը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ