«Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին». 2016 թվականին 1200 սիրիահայ ընտանիք ստացել է սոցիալական աջակցություն

03.04.2017

Շարունակում ենք «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրի ներքո Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը:
2016 թվականին մայրաքաղաքում բնակվող 1200 սիրիահայ ընտանիք ստացել է սոցիալական աջակցություն: 2013-2016թթ. ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել 7119 սիրիահայ ընտանիք:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի տարեկան հաշվետվության էլեկտրոնային տարբերակը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ