«Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին». 2016 թվականին սահմանամերձ զորամասեր են այցելել 1200 երևանաբնակ զինծառայողների ծնողներ

05.04.2017

Շարունակում ենք «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրի ներքո Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը:

2016 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 1200 երևանաբնակ զինծառայողների ծնողներ հերթական անգամ այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին: Արդեն ավանդական դարձած այս ծրագրի շրջանակում 2013-2016թթ. սահմանամերձ զորամասեր ընդհանուր առմամբ այցելել են 6700 երևանաբնակ զինծառայողների ծնողներ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի տարեկան հաշվետվության էլեկտրոնային տարբերակը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ