Միջոցառումներ՝ նախատեսված «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում

09.11.2016

Նոյեմբերի 10-11-ը Երևանում կանցկացվեն «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումները:
Ծրագրի շրջանակում կանցկացվեն ինչպես մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, այնպես էլ կլոր-սեղան քննարկումներ, վարպետության դասեր և երկկողմ համագործակցության հարցերով համաժողով:


1. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից Էլիտ պլազա բիզնես կենտրոնի «Մանթաշև»  սրահում կանցկացվի երկկողմ համագործակցության հարցերով համաժողով:
2. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:30-ից Երևանի առևտրաարդյունաբերական պալատում կանցկացվի կլոր սեղան-քննարկում առևտրատնտեսական համագործակցության հարցերով, որի ընթացքում կներկայացվեն երկու քաղաքների ներդրումային հնարավորությունները:
3. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:30-ից Ա. Ս. Պուշկինի անվան հ.8 դպրոցում կանցկացվի կրթության հարցերով կլոր սեղան-քննարկում` «Ապագայի դպրոցը միասին ենք ստեղծում» թեմայով:
4. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:30-ից Երևանի քաղաքապետարանում կանցկացվի «Պետական համակարգում քաղաքացիների դիմումների հետ աշխատանքներում ժամանակակից տեխնոլոգիաներ» թեմայով կլոր սեղան-քննարկում:
5. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-18:00-ը, Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկների կողմից Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում և հ. 17 պոլիկլինիկայում կանցկացվեն վարպետության դասեր:
6. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-14:00-ը, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում կանցկացվեն վոկալի և երաժշտական գործիքների վարպետության դասեր:
7. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:30-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա «Մարտական մատիտ» նկարների ցուցադրության բացումը:
8. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 18:30-ից Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճի նախասրահում կանցկացվի «Ես նկարում եմ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթի առաջին փուլի նկարների ցուցադրությունը:
9. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի կունենա «Բիս Կվիտ» խմբի համերգը:
10.Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:00-18:00-ը, Ալեքսանդր Թամանյանի թանգարանում Ի. Ե. Րեպինի անվան ռուսական գեղարվեստի ակադեմիայի սաների կողմից կանցկացվի ճարտարապետական գրաֆիկայի աշխատանքների ցուցադրություն:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ