Մշտական աջակցություն՝ պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում իրականացվող ներդրումային ծրագրերին

03.07.2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են Երևանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկները գործարար շրջանակներին և համապատասխան կառույցներին ներկայացնելու աշխատանքները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ներդրումների ներգրավման ուղղությամբ հետևողական աշխատանքները և ակտիվացնել պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը:
«Հատկապես վերջին տարիներին բավականին ակտիվ ու արդյունավետ համագործակցություն է ձևավորվել մասնավորի հետ և կյանքի կոչվող յուրաքանչյուր ծրագիր փաստում է, որ պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությունը կարող է լավ արդյունք տալ: Սա, ըստ էության, մեզանում նոր ձևավորվող մշակույթ է, և մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ