Նոր Նորքում ազատվում են զավթված տարածքները

29.02.2024

Երևանի քաղաքապետի որոշմամբ արդեն իսկ մեկնարկել են Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Տասնամյակներ շարունակ զավթված տարածքները վերադարձվում են համայնքին:
Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից 26 հա տարածքը նախատեսվում է ամբողջությամբ սահմանազատել և կանաչապել: 
Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կրում է շարունակական բնույթ. զավթված հողատարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն համայնքին և կբարեկարգվեն ու կկանաչապատվեն:
 

Տեսանյութ

Նոր Նորքում ազատվում են զավթված տարածքները