Ուսումնավարժանքներ՝ Երևանում քաղաքացիական պաշտպանության օրվա շրջանակում

01.03.2024

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք:

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն – ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման համար քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն առաջնային են: Կարևոր է նաև իրազեկումն ու պատրաստվածությունը:

Երևանի դպրոցներում, մանկապարտեզներում ու նաև համայնքային ենթակայության այլ կազմակերպություններում իրականացվում են վարժանքներ, սեմինար պարապմունքներ, քննարկումներ: Գործարկվում են նաև էլեկտրաշչակներ:

Երևանի քաղաքապետարանը ՆԳՆ փրկարար ծառայության հետ տարվա ընթացքում շարունակելու է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված տարբեր ծրագրեր:

Տեսանյութ

Ուսումնավարժանքներ՝ Երևանում քաղաքացիական պաշտպանության օրվա շրջանակում