Փորձի փոխանակում՝ Երևանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև սոցիալական ոլորտում

15.04.2024

Ապրիլի 9-12-ը փորձի փոխանակման նպատակով Երևանում էին Հյուսիսային Մակեդոնիայի պետական համակարգի աշխատակիցները:
Այցի նպատակն էր ծանոթանալ սոցիալական տարբեր խնդիրների բախված երեխաների ու երիտասարդների աջակցության ծրագրերին, իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես հասարակական կազմակերպությունների և բիզնես սեկտորի հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությանը:  
Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը հյուրընկալել են պատվիրակությանն ու «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի վերաբերյալ մի շարք խնդիրներ: Կողմերը ներկայացրել են համայնքում սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները, առկա իրավիճակը, շեշտադրել նմանօրինակ հանդիպումների և փորձի փոխանակման կարևորությունը:


 

Լուսանկարներ

Տեսնել ավելին