Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

06.09.2017

ՀՀ մայրաքաղաք Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար` Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ սա ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների անշահախնդիր բարեկամության, որը նաև պարտավորեցնում է ավելի ամրապնդել ու ընդլայնել երկուստեք փոխշահավետ համագործակցությունը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ