Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. առողջապահական ոլորտում փորձի փոխանակում՝ ՌԴ-ից ժամանած բժիշկների հետ

05.05.2017

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակներում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից ժամանած առողջապահական ոլորտի մասնագետները փորձի փոխանակում են իրականացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում: Հյուրերի թվում եղել են մանկաբույժներ, վիրաբույժներ, ռեանիմատոլոգներ, ուռուցքաբաններ, դեղագետներ:

Երևանյան բուժհաստատություններում սանկտպետերբուրգցի բժիշկները ծանոթացել են մասնագիտական բաժանմունքների աշխատանքներին, տեղեկություններ ստացել հիվանդների բուժման ընթացքի վերաբերյալ: Երևանցի բժիշկների հետ հյուրերը փոխանակել են մասնագիտական հմտություններ:
Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկ մասնագետները նաև կազմակերպել են հիվանդների ընդունելություններ և անվճար խորհրդատվություն տրամադրել:
Կարևորելով երկու գործընկեր քաղաքների միջև համագործակցությունը առողջապահական ոլորտում՝ հայ և ռուս բժիշկները պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել փոխայցերը և փորձի փոխանակումը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին