Սիրո քաղաքի տոնը Հյուսիսային պողոտայում տոնախմբել են ազգային երգ ու պարով

14.10.2017

Սիրո քաղաք Երևանն իր ծննդյան օրն արևային տրամադրություն էր սփռել մայրաքաղաքում: Տոնական տենդով էր վարակված նաև Հյուսիսային պողոտան: «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների շարքում պողոտայի միանգամից մի քանի հատվածներում օրվա ընթացում կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ: 

Մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին իր շուրջն էր համախմբել, մասնավորապես, ազգային երգ ու պարի բեմահարթակը, իսկ վարչական շրջանների երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաև մշակութային կրթօջախների սաներն ու պարային համույթները ներկայացրել են ժողովրդական պարարվեստը:
Ներկաներից շատերը, հատկապես օտարազգի հյուրերը, որոնք առաջին անգամ են դարձել միջոցառման մասնակիցը, նշել են, որ հայկական ազգային մշակույթին ծանոթանալով՝ իրենց համար բացահայտել են մի նոր Երևան՝ սիրահարվելով սիրո քաղաքին:
Պարահրապարակի ազգային տրամադրությունը շարունակել են երաժշտական հայտնի խմբերը՝ ժողովրդական մոտիվներով ներկայացված երգերով:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին