Տեսազանգով թարգմանություն՝ լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար

08.04.2024

Լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները բժշկի դիմելիս, բանկ գնալիս կամ կրթական, մշակութային ու այլ հաստատություններ այցելելիս կարող են տեսազանգով ժեստերի թարգմանության ծրագրից օգտվել:
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ հետ համագործակցությամբ: 2023 թվականի սեպտեմբերից մինչև օրս ավելի քան 1000 մարդ է օգտվել ծրագրից:
Հեռավոր տեսակապով  զանգերի կենտրոնը գործում է անվճար, աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 18:00-ն: 
Սոցիալական ոլորտում համայնքի նախաձեռնությունները շարունակական են:
 

Տեսանյութ

Տեսազանգով թարգմանություն՝ լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար