«Երևան 2800». տոնը շարունակեցին փողային նվագախմբերը

21.10.2018

Մայրաքաղաքի բնակիչներն ու այս օրերին Երևանում գտնվող քաղաքի հյուրերը երևանյան փողոցներում ականատես են դարձել հերթական անակնկալի:

Տոնական քայլերթի մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի փողային նվագախմբերը կատարել են մայրաքաղաքին նվիրված հայտնի ու սիրված երգերի մեղեդիներ:
Մեկնարկելով Ազատության հրապարակից՝ փողային նվագախմբերի քայլերթը եզրափակվել է Հանրապետության հրապարակում:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Երևան 2800». տոնը շարունակեցին փողային նվագախմբերը
Տեսնել ավելին