Զբոսանք «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով՝ աուտիզմով հիվանդ երեխաների համար

07.06.2018

Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով զբոսանք էր կազմակերպվել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աուտիզմով հիվանդ շուրջ 30 երեխաների համար: Երեխաները և նրանց ուղեկցող 20 մասնագետները երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսով շրջայց են կատարել մայրաքաղաքով, ծանոթացել նրա տեսարժան վայրերին, պատմությանն ու ճարտարապետությանը:

Նշենք, որ նմանատիպ սոցիալական ծրագրերի միջոցով Երևանի քաղաքապետարանը ձգտում է իր նպաստը բերել առողջական խնդիրներով երեխաների հանրությանն ինտեգրվելուն:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ