Պահոց

Երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն

17.04.2024

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 17.04.2024 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Ստեփան Աղազարյանի կողմից` ս.թ. ապրիլի 25-ին` ժամը 22.00-23.00 Սուրբ Սարգիս եկեղեցու բակից` Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Վ.Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակից` Կոնդ թաղամաս – Սարյան փողոց – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ, Սուրբ Զորավոր եկեղեցու բակից` Փարպեցու փողոց-Պուշկինի փողոց - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ, Սուրբ Աննա եկեղեցու բակից` Սայաթ-Նովայի պողոտա - Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից` Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ երթուղիներով երթերի անցկացումը:

 

Երևանի քաղաքապետարան