Պահոց

Երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն

10.09.2020

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 10.09.2020 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արգիշտի Գևորգյանի կողմից ս.թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19.00-21.00-ն, Մատենադարանին հարող տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փողոց՝ մինչև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքին /Վ.Սարգսյան փողոց-3/ հարող տարածք երթուղով երթի անցկացումը:

 

Երևանի քաղաքապետարան