Պահոց

Երթի և հավաքի անցկացումն ընդունվել է ի գիտություն

02.09.2020

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 02.09.2020 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի կողմից ս.թ. սեպտեմբերի 7-ին ժ.16.00-ին «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում գտնվող «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբին հարող տարածքից՝ Աթենքի փողոց-«Հաղթանակ» կամուրջ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փողոց՝ մինչև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի հարակից տարածք (Վ. Սարգսյան փողոց – 3) երթուղով երթի և ժ.17.00-21.00 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց հավաքի անցկացումը:

Երևանի քաղաքապետարան