Պահոց

Հավաքի և երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն

25.02.2021

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 25.02.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Լևոն Հայրյանի կողմից ս.թ. մարտի 4-ին՝ ժամը 12.00-12.30-ն ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց հավաքի, ժամը 12.30-12.40-ն, ՌԴ դեսպանատան դիմացից՝ Սուրբ Գր.Լուսավորչի փողոցով դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածք երթուղով երթի, ժամը 12.40-13.30-ն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հավաքի, ժամը 13.30-14.00-ն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից՝ Սուրբ Գր.Լուսավորչի փողոց-Արգիշտիի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ծովակալ Իսակովի պողոտա՝ մինչև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հարակից տարածք երթուղով երթի և ժամը 14.00-15.00-ն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքի անցկացումը:

 

Երևանի քաղաքապետարան