Պահոց

ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

25.08.2020

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 25.08.2020 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել.

1. ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. սեպտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 17.00-23.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.20.00-ից Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 17.00-23.00-ն Մատենադարանին հարող տարածքում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-ից Մատենադարանին հարող տարածք-Կորյունի փողոց-Աբովյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա-Մատենադարանին հարող տարածք երթուղով երթի անցկացումը:

Երևանի քաղաքապետարան