Պահոց

ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. սեպտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

31.08.2020

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 31.08.2020 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. սեպտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին ժամը 17.00-23.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.20.00-ից Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:

 

Երևանի քաղաքապետարան