Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. մայիսի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

22.04.2024

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.04.2024 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մայիսի 13-ին, 14-ին և 16-ին՝  ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:
2. Սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մայիսի 15-ին ժ.00.00-24.00 Ազատության հրապարակում նախատեսված հավաքի վայրի և ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ-Նովայի պողոտա - Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ազատության հրապարակ երթուղու նկատմամբ` առաջարկելով հավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, իսկ երթը` Մատենադարանին հարող տարածք - Կորյունի փողոց - Աբովյան փողոց - Աբովյան պուրակ - Տերյան փողոց - Կորյունի փողոց - Մատենադարանին հարող տարածք երթուղով` իրազեկման մեջ նշված օրը և ժամին:
3. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մայիսի 13-ին, 14-ին և 16-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:
 
 
Երևանի քաղաքապետարան