Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
05.09.2016
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 05.09.2016 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հարություն Աղլամազյանի իրազեկումը՝ ս.թ. սեպտեմբերի 26-ին ժ.09.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-23.00 Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Կորյունի փողոց–Նալբանդյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարան