Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
20.04.2018
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 20.04.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է. Թումասյանի իրազեկումը՝ ս.թ. մայիսի 1-ին ժ.13.00-15.00 Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկից՝ Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փողոց-Ստ. Շահումյանի անվան հրապարակ-Վ. Սարգսյան փողոց՝ ՀԱՄԿ-ի շենքին հարող տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարան