Առողջապահություն

Երևանում կենտրոնացած է երկրի առողջապահական համակարգի հզորությունների 2/3-ը: Այստեղ են 3 մակարդակի նեղ մասնագիտացված գրեթե բոլոր բուժհաստատությունները: 2001-2003թթ. կառավարության համապատասխան որոշումներով առողջապահական ընկերությունները վերակազմավորվել են, ինչի շնորհիվ նվազել է բուժհաստատությունների թիվը: Երևանում առողջապահական հաստատությունները փակ բաժնետիրական ընկերություններ (ՓԲԸ) են, իսկ սեփականության ձևը տարբեր է. կան պետական ընկերություններ, որոնց հիմնադիրը առողջապահության, կրթության և գիտության նախարարություններն են կամ Երևանի քաղաքապետարանը: Կան նաև մասնավոր ընկերություններ: Մայրաքաղաքում գործում են բժշկական բազմաճյուղ հաստատություններ: Երևանում բոլոր դեղատներն ու ատամնաբուժական համաբուժարանները (պոլիկլինիկա) ոչ պետական կազմակերպություններ են:


Ներկայում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է առողջապահական 25 ընկերություն՝ բժշկական 5 կենտրոն, որից 2 -ը` բազմաճյուղ, իսկ 3-ը` նեղ մասնագիտացված, 15 համաբուժարան, 2 բուժսանմաս, 2 դիսպանսեր և շտապբուժօգնության ծառայությունը:
Առողջության առաջնային պահպանման օղակի բուժսպասարկումը բնակչության սոցիալական բոլոր խմբերի համար իրականացվում է պետպատվերի շրջանակում: Պետպատվերի ցանկում չեն ընդգրկվել` վարորդական իրավունք ստանալու համար բժշկական փաստաթղթերի տրամադրման համար կատարվող վճարումները,•    առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության ենթակա անձինք՝ ըստ գործունեության ոլորտի,
  • 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված անձանց համար տնային պայմաններում, համաձայն բժշկի նշանակման, բուժքրոջ գործառույթները (մ/մ, ն/ե ներարկումներ և այլն),
  • տնային պայմաններում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,
  • 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձանց արտերկիր մեկնելու համար առողջական վիճակը հավաստող տեղեկանքները,
  • մարզական և ազատ ժամանց կազմակերպելու նպատակով հաստատությունների կողմից պահանջվող առողջական վիճակը հավաստող տեղեկանքները,
  • առանց բժշկական ցուցումների և առանց համապատասխան ուղեգրման, ինչպես նաև իրենց տեղամասից դուրս տնային կանչերը, բժշկական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային հետազոտությունները,
  • այն նեղ մասնագիտական ծառայությունները, որոնք չեն մտնում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներում, և որոնց համար տվյալ բուժհաստատությունում պետական պատվեր չի տեղադրվել,
  • այն լաբորատոր-գործիքային հետազոտությունները, որոնց համար տվյալ բժշկական հաստատությունում պետական պատվեր չի տեղադրվել:
Մնացած բոլոր ծառայությունները` սկսած բուժգրքույկ բացելուց, ներառյալ բժշկական ցուցումների առկայության դեպքում լաբորատոր-գործիքային հետազոտությունները, մատուցվում են պետական պատվերի շրջանակներում:
Ամբուլատոր-համաբուժարանային ծառայությունների կողմից հիվանդներին անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք տրամադրվում է կառավարության հաստատած սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկի համաձայն:



Մայրաքաղաքում շարունակվում է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ), բժշկի ազատ ընտրության և բնակչության գրանցման գործընթացը, համաձայն որի` Երևանի յուրաքանչյուր բնակիչ, անկախ պաշտոնական հաշվառման վայրից, իրավունք ունի ընտրելու մշտական բնակության վայրի՝ Երևանի վարչական սահմաններում գործող ցանկացած ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժիշկ: Գրանցման գործընթացին զուգահեռ` ներդրվում է ինքնաշխատ համակարգը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել մեկից ավելի բժիշկների մոտ և բուժհաստատություններում գրանցված քաղաքացիներին: 2008թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում` Երևանում, ներդրվեց ծննդօգնության պետական հավաստագրերի համակարգը: 22 շաբաթական հղիություն ունեցող բոլոր կանանց փոխանակման քարտի հետ տրվում է ծննդօգնության հավաստագիր, որտեղ բացատրվում են մայրանալ պատրաստվող կնոջ իրավունքները:
Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 27.10.2010թ. <<Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի ներդրման մասին>> հ.1720-Ա հրամանի` 2011թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում նաև Երևանում ներդրվեց երեխայի առողջության պետական հավաստագրերի համակարգը, որը կնպաստի 0-7 տարեկան երեխաների անվճար բուժման ապահովմանը։
Մայրաքաղաքում ծննդօգնությունն իրականացնում են 31 կանանց կոնսուլտացիաներ և 10 ծննդատներ: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 3 ծննդատուն:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման հիմքում բժշկական և սոցիալական ցուցումների համադրման սկզբունքն է, ըստ որի` պետությունը երաշխավորում է անվճար բուժօգնությունը և սպասարկումը։
Անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է բժշկական կենտրոններում, բուժմիավորումներում, գյուղական առողջության կենտրոններում, հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող այլ հաստատություններում՝ տեղադրված պետական պատվերի առկայության պարագայում։
Սոցիալական հատուկ կարևորություն ունեցող հիվանդությունների, վերակենդանացման և անհետաձգելի բժշկական միջամտություն պահանջող իրավիճակներում բոլորի համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, հիվանդանոցային բուժօգնությունն անվճար է՝ բացառությամբ Երևանի բուժհաստատություններում որոշ անհետաձգելի բժշկական միջամտություն պահանջող վիճակների, որոնց գծով կիրառվում է համավճարի սկզբունքը` բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց և կենսաթոշակառուների:

Ց Ա Ն Կ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ

(բացառությամբ այն բժշկական օգնության ու սպասարկման տեսակների և բժշկական ծառայությունների, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ)

Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,
1-ին խմբի հաշմանդամներ,
2-րդ խմբի հաշմանդամներ,
3-րդ խմբի հաշմանդամներ,
Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան),
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
Միածնող երեխաներ (մինչև 18 տարեկան),
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան),
Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
Բռնադատվածներ,
Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ,
Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան) մինչև 7 տարեկան երեխաներ,
Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն), ինչպես նաև խաղաղ ժամանակ վարժական հավաքների ու զորախաղերի կանչված զինապարտները` ամբուլատոր և հիվանդանոցային փորձաքննության մասով,
Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ,
Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ,
Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ,
Մինչև 8 տարեկան, ինչպես նաև 12 տարեկան երեխաներ ու 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք (մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության գծով),
Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով),
Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք:

Պետական նպատակային ծրագրերը լիարժեք իրագործելու համար Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը վերահսկում է համայնքային ենթակայության բոլոր համաբուժարանների և հիվանդանոցային բուժհաստատությունների գործունեությունը: <<Առողջապահական համակարգի արդիականացման>> ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի վարկային միջոցներով հիմնանորոգվել ու տեխնիկապես վերազինվել է Երևանի <<Սուրբ Աստվածամայր>> ԲԿ-ն: Մայրաքաղաքում շարունակվում է ընտանեկան բժշկի համակարգի ներդրումը: Մինչ այժմ ընտանեկան բժշկի և ընտանեկան բուժքրոջ որակավորում է ստացել 410 բժիշկ և 298 բուժքույր:

Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՀԱՄԱԲՈՒԺԱՐԱՆԱՅԻՆ, ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԸ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՎՃԱՐ


  • Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր),
  • Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր),
  • Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր),
  • Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր),
  • Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր),
  • Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին երկու ամիսը արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր),
  • Պարբերական հիվանդություն (կոլխիցին կամ համարժեք այլ դեղեր),
  • Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ պրոթեզավորումից հետո),
  • Մալարիա (հակամալարիային դեղեր),
  • Երիկամային քրոնիկ անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և /կամ/ ծրագրային հեմոդիալիզի դեպքերում /ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և /կամ/ դրանց համարժեք այլ դեղեր),
  • Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր):

Ց Ա Ն Կ
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ

1. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար՝
  • 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներ, հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան),
  • Հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան),
  • բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
  • հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան),
  • մինչև 7 տարեկան երեխաներ:
2. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց հիվանդության դեպքում դեղերը տրվում են 50% զեղչով՝
  • 3-րդ խմբի հաշմանդամներ,
  • Չեռնոբիլի վթարի վերացման մասնակիցներ,
  • բռնադատվածներ,
  • չաշխատող միայնակ կենսաթոշակառուներ,
  • չաշխատող միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում` իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,
  • միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
3. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են 30% զեղչով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
առողջապահության վարչություն
www.yerevan.am կայքի խմբագրություն
Share |
Քաղաքային տնտեսություն