Արտաքին կապեր



Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան  40 քաղաքների և միջազգային 7 կազմակերպությունների հետ` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և համատեղ իրականացվող ծրագրեր։ Վերջին շրջանում նախաձեռնությունները միտված են Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության արդյունավետացմանը և միջազգային կապերի հետագա ընդլայնմանը։
Երևան քաղաքը համագործակցության առավել ընդգրկուն ծրագրեր է իրականացնում Մոսկվայի, Լիոնի, Դոնի Ռոստովի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների հետ։
Ընդլայնվել կամ նոր գործընկերային հարաբերություններ են հաստատվել եվրոպական, ասիական և ԱՊՀ տասնյակ քաղաքների և տարբեր կազմակերպությունների հետ` ԱՊՀ մայրաքաղաքների և խոշոր քաղաքների Միջազգային ասամբլեայի, Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի /AIMF/, Միջազգային քաղաքային համայնքների Լուսավորում ասոցիացիայի /LUCI/, Եվրոպական քաղաքների ասոցիացիայի /EUROCITIES/, Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող CIUDAD ծրագրի GOSPEL ենթածրագրի, Եվրոպական խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի, <<Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի>>, Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպության և այլն: Երևանը նույնպես միացել և միանում է տարբեր ուղղվածություն ունեցող միջազգային նախաձեռնություններին և հռչակագրերին:
Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում մի շարք քաղաքների հետ համագործակցության պայմանագրեր կնքելու, կապեր հաստատելու ու խորացնելու, փոխայցելություններ իրականացնելու ուղղությամբ: Համագործակցությունն ընթանում է հետևյալ ոլորտներում` առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար. առանձին ուշադրություն է դարձվում փորձի փոխանակմանը, ներդրումների խրախուսմանը, համատեղ քաղաքաշինական, սոցիալական, մշակութային, սպորտային ծրագրերի և միջոցառումների իրականացմանը և  այլն:
Ներկայումս կա երկկողմ համագործակցության աճ ավելի քան 10 քաղաքների և կազմակերպությունների հետ, որոնց հետ տարվող աշխատանքները իրենց արտացոլումն կգտնեն 2012թ.` հիմքում ունենալով հարաբերությունների առկա մակարդակը և ծավալը: Արտաքին կապերի ոլորտում վերջին տարիների ընթացքում ակտիվացել են նաև երկկողմ փոխայցելությունները տարբեր ձևաչափերով: Ամենակարևորն այն է, որ միջազգային համագործակցությունն ընդլայնվել է ինչպես բովանդակային մասով, այնպես էլ աշխարհագրությամբ:
Մեծ աշխատանք է տարվում նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ` կապված տարբեր ոլորտներում առկա խնդիրների հետ, որոնք իրենց լուծումն են գտնում ՀՀ պետական կառավարման և այլ մարմինների հետ համատեղ:
Մայրաքաղաքի նկատմամբ հետաքրքրությունը աճել է նաև Սփյուռքի գաղթօջախներում, որը խթան է նոր գործընկերներ գտնելու և արդյունավետ  փոխհամագործակցություն հաստատելու համար` հատկապես Երևան քաղաքի ներդրումային դաշտը ընդլայնելու և նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու համատեքստում:
Միջազգային համագործակցության ոլորտում 2012 թվականին Երևանի քաղաքապետարանի գործունեության հիմնական ուղղություններն են.
  • Երևանի քույր և գործընկեր քաղաքների միջև զարգացող համագործակցության շարունակականության ապահովումը և նոր կապերի ստեղծումը, աշխույժ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում,
  • միջազգային և տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու համար բավարար միջավայրի նպատակային օգտագործումը,
  • միջազգային առկա փորձի, իրականացվող ծրագրերի և նախագծերի ուսումնասիրումը, համագործակցության ընդլայնումը գործունեության առաջնահերթ ուղղություններով,
  • Երևանում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, միջազգային համատեղ ծրագրերի իրականացումը:
Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության մասին մանրամասն տե՛ս կայքի <<Քույր քաղաքներ>> և <<Գործընկեր քաղաքներ>> ենթաբաժիններում:


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
արտաքին կապերի վարչություն

Share |
Քաղաքային տնտեսություն