Շինարարություն և բարեկարգում
Երևանի ջրային կառույցների սպասարկման ու շահագործման ծառայություններ
Երևանի ջրային կառույցների հաշվեկշռում է ջրային 33 կառույց, շահագործվում է 27-ը, այդ թվում Հանրապետության հրապարակի շատրվանները, <<Կարապի լիճ>> ջրավազանը, Օղակաձև զբոսայգու 3-6-րդ հատվածների 8 շատրվանները, <<Հաղթանակ>> զբոսայգու արհեստական լիճը, Գետառ, Ջրվեժ և Ողջաբերդ գետերը:
2012թ․ վերանորոգվել է 3 շատրվան` <<Գարեգին Նժդեհի հրապարակ>> և <<Հանրապետության հրապարակ>> մետրոյի կայարանների և Շարլ Ազնավուրի հրապարակում գտնվողը (<<Մոսկվա>> կ/թ):
2012թ․ վերանորոգվել է 3 շատրվան` <<Գարեգին Նժդեհի հրապարակ>> և <<Հանրապետության հրապարակ>> մետրոյի կայարանների և Շարլ Ազնավուրի հրապարակում գտնվողը (<<Մոսկվա>> կ/թ):

Կամրջային կառուցվածքների սպասարկում, շահագործում և վերականգնում և ամրացում
Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված է 27 կամուրջ և կամրջային կառուցվածք, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 3700 մետր է:

Փողոցների բարեկարգում
(ասֆալտբետոնե ծածկի վերանորոգում, բազրիքների,
դիտահորերի նորոգում-վերականգնում)
դիտահորերի նորոգում-վերականգնում)
2010-2012թ.թ․ վերակառուցվել են Դավիթ Անհաղթ, Ռուբինյանց, Թամանցիների, Խաչիկ Դաշտենց, Խաղաղ Դոն, Էրեբունի, Դավիթ Բեկ, Բագրևանդ, Վախթանգով (Երիտասարդական), Բագրատունյաց, Սեբաստիա, Ծարավ Աղբյուր, Տիտոգրադյան, Այվազովսկու փողոցները, Գլխավոր պողոտայի՝ Լալայանց-Պուշկին փողոցներ ընկած հատվածը, Հյուսիսային պողոտայի՝ Կողբացի-Արամի փողոցների հատվածը, Ծիծեռնակաբերդի և Թբիլիսյան խճուղիները, Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհը Հյուսիսային ճառագայթի հողային պաստառով ճանապարհը:


Իրականացվել է նաև փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգումը, փոսային նորոգումը և ճաքալցումը, հիմնանորոգվել են հողային պաստառով փողոցներ:

Հենապատերի նորոգում-վերականգնում
2012թ․ վերանորոգվել է 13 հենապատ՝ Խորնացի-Գլինկա, Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների խաչմերուկներում, Անդրանիկի 25, Հալաբյան 19, Հերացի 10 շենքերի մոտ, Հերացի փողոցի կամուրջը ամրացնող, Դուրյան թաղամասի հ․հ․43, 48, Դավթաշենի 1-ին թաղամասի հ․41, Դավթաշենի 4-րդ թաղամասի հ․2բ և 3ա շենքերի մոտ, Սար Թաղի 5-րդ փողոցի, Աթենքի փողոցի հենապատեր, Մյասնիկյան պողոտայում և Հերացի փողոցից դեպի Կենդանաբանական այգի, Հերացի փողոցի կամրջից դեպի Ազատության պողոտա:
2013թ․ կվերանորոգվի ևս 19 հենապատ:
2013թ․ կվերանորոգվի ևս 19 հենապատ:

Կկառուցվեն վերգետնյա և ստորգետնյա անցումներ
2012թ․ դրությամբ Երևանում կար 58 անցում՝ 19-ը` վերգետնյա և 39-ը` ստորգետնյա:
2013թ․ կկառուցվի վերգետնյա ևս 7 անցում:
2013թ․ կկառուցվի վերգետնյա ևս 7 անցում:

Շենքերի ճակատային մասերի ընթացիկ նորոգում և քարերից մաքրում
2012թ․ նորոգվել և մաքրվել են 127 շենքերի ճակատամասեր: Նորոգվել և գունազարդվել է նաև շենքերի 85 կամարանցում:

Հանգստի գոտիների ստեղծում
Մայրաքաղաքի կանաչ գոտին պահպանելու և ավելացնելու նպատակով 2012թ ծրագրով ստեղծվել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող հանգստի գոտին:
Ծրագիրը շարունակական է. 2013թ․ բյուջեով նախատեսված է հիմնել ևս 3 հանգստի գոտի:
Ծրագիրը շարունակական է. 2013թ․ բյուջեով նախատեսված է հիմնել ևս 3 հանգստի գոտի:

Առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններիների հիմնանորոգում
2012թ․ 3 համաբուժարաններում անց է կացվել գազամատակարարման ցանց և տեղադրվել ջեռուցման համակարգ` <<Գրիգոր Նարեկացի>>ԲԿ-ի <<Նոր Արեշ>>մասնաճյուղում, հ. 12 և հ. 17 համաբուժարաններում;
Բացի այդ, ջեռուցվել և վերանորոգվել են մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, մշակույթի տներ, գրադարաններ․
2011թ՝ 19 երաժշտական դպրոց և մշակութային կենտրոն,
2012թ․՝8 գրադարան և մանկապատանեկան ստեղծագործական 6 կենտրոն,
հիմնանորոգվել է <<Զեյթուն>>մշակույթի տունը, հիմնական և ավագ 36 դպրոցներում կառուցվել են կաթսայատներ և ջտեղադրվել ջեռուցման համակարգեր:
Բացի այդ, ջեռուցվել և վերանորոգվել են մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, մշակույթի տներ, գրադարաններ․
2011թ՝ 19 երաժշտական դպրոց և մշակութային կենտրոն,
2012թ․՝8 գրադարան և մանկապատանեկան ստեղծագործական 6 կենտրոն,
հիմնանորոգվել է <<Զեյթուն>>մշակույթի տունը, հիմնական և ավագ 36 դպրոցներում կառուցվել են կաթսայատներ և ջտեղադրվել ջեռուցման համակարգեր:

Հուշարձանների պահպանում և պատվանդանների վերանորոգում
ՀՀ կառավարության 20․04․2002թ․ հ․438 որոշման համաձայն Երևանի սեփականություն հանդիսացող 401 հուշարձանների պահպանումը, սպասարկումն ու պատվանդանների նորոգումը կատարվում են քաղաքապետարանի կողմից: 2011թ․ ծրագրով վերանորոգվել են Վ․ Մամիկոնյանի հուշարձանի պատվանդանը, Չարենցի հուշահամալիրը և բարեկարգվել է Շարլ Ազնավուրի թանգարանի շրջակա տարածքը։ 2012թ․ տեղադրվեցին <<Գիրք գրքոց>> և Ալ Մանթաշյանցի հուշարձանները:
2013թ․ նախատեսված է բարեկարգել Շենգավիթ հնավայրի և Վ․ Մամիկոնյանի հուշարձանի շրջակա տարածքները:
2013թ․ նախատեսված է բարեկարգել Շենգավիթ հնավայրի և Վ․ Մամիկոնյանի հուշարձանի շրջակա տարածքները:
Շինարարության և բարեկարգման վարչություն
Քաղաքային տնտեսություն

