Սպորտ



Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  կառուցվածքով նախատեսված ստորաբաժանում է, որի նպատակը Երևանի քաղաքապետին օժանդակելն է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված և պետության կողմից պատվիրակված լիազորություններն իրականացնելիս։ Բաժնի գործառույթները բխում են սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում ՀՀ օրենսդրությամբ Երևանի քաղաքապետին տրված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը։





  Բաժինը համակարգում և վերահսկում է  Երևան համայնքի  ենթակայության  մարզադպրոցների, մարզամշակութային կենտրոնների և <<Երևանի սպորտ կոմիտե>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքը։ Կազմակերպում է Երևանի առաջնություններ՝ 25 մարզաձևից, առողջարարական, մարզական, երիտասարդական զանգվածային միջոցառումներ, ապահովում է Երևանի հավաքական թիմերի մասնակցությունը հանրապետական և միջազգային մրցաշարերին։
Համահայկական խաղերի բոլոր մարզաձևերին Երևանի հավաքական թիմերը մասնակցել են ամբողջական կազմով և լիարժեք պատրաստվածությամբ, մշտապես գրավել են մրցանակային տեղեր Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար անցկացվող  <<Լավագույն մարզական ընտանիք>>  հանրապետական ամենամյա մրցույթում։







Բաժինը կազմակերպում է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող, Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար <<Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք>> համաքաղաքային բակային փառատոնը:



Մեծ ոգևորությամբ են անցկացվում <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության ծրագրով նախատեսված մարզական միջոցառումները, որոնք վերջին տարիներին համալրվել են ավիամոդելավորողների և վինդսերֆինգի մարզիկների ցուցադրական ելույթներով, համապատասխանաբար՝ Ազատության հրապարակում և Կարապի լճում։






Հայաստանի Հանրապետության պետական  տոների առիթներով կազմակերպվում են մարզաառողջարարական հետիոտնային արշավներ, ֆիզիկական պատրաստականության ստուգատեսներ և այլ միջոցառումներ։ Մայրաքաղաքի զբոսայգիներում շաբաթ, կիրակի օրերին   կազմակերպվում են  մարզաառողջարարական  համալիր միջոցառումներ։ Բաժինը համագործակցում է մայրաքաղաքում գործող մարզական, երիտասարդական, հաշմանդամ անձանց խնդիրներով զբաղվող և այլ հասարակական կազմակերպությունների հետ։ Ամեն տարի դեկտեմբերին՝  hաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպվում է ստեղծագործող հաշմանդամ երիտասարդների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես և համերգ, որի մասնակիներին Երևանի քաղաքապետը պարգևատրում է, բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվում են վազքարշավներ և մարզական այլ միջոցառումներ։








Վերջին տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի և Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ քաղաքների քաղաքային իշխանությունների համագործակցության ծրագրերով բաժինը  սերտ համագործակցություն է ծավալում սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում՝ կազմակերպելով համատեղ մրցաշարեր, վարպետության դասեր,  կամավորական շարժման, երիտասարդական դիվանագիտության զարգացման, երիտասարդության հիմնահարցերի  քննարկումներ, կլոր սեղաններ, հանդիպումներ և այլն։





Միջոցառումներ կազմակերպելիս բաժինն առաջնորդվում է Երևանի քաղաքապետի կողմից հաստատված Երևանի զանգվածային, առողջարարական, մարզական ու երիտասարդական միջոցառումների  օրացուցային պլանով։
Երևան համայնքում գործում է  մարզական 28 կազմակերպություն, որից 7-ը` Երևանի քաղաքապետարանի, 21-ը՝ վարչական շրջանների աշխատակազմերի ենթակայության։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության
կազմակերպություններ


<<Ալբերտ  Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց>> ՀՈԱԿ
<<Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց>> ՀՈԱԿ
<<Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց>> ՀՈԱԿ
<<Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց>> ՀՈԱԿ
<<Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց>> ՀՈԱԿ
<<Երևանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց>> ՀՈԱԿ 
<<Երևանի սպորտ կոմիտե>> ՀՈԱԿ


Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի ենթակայության
կազմակերպություններ


<<ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ  ԱԼԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ  ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ  ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ  ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱԼԻՐ  ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ  ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ  ԱՐԱԲԿԻՐԻ ԽԱՂԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ  ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ  ԱՐԱԲԿԻՐԻ ՄԵՆԱՊԱՅՔԱՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ  ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ  ԱՇՈՏ  ՂՈՒԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ  ՄԱՐԶԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՀՈԱԿ
 <ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>>  ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ  ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ ՀՄԱՅԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ
ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ

<<ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ  ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ  ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ  ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ  ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ  ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ  ՌՈՒԴՈԼՖ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>>  ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹԻ ԱԿՐՈԲԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹԻ  ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ԵՎ ԹԵՆԻՍԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ  ՏՈՐՔ ԱՆԳԵՂ  ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՀՈԱԿ
<<ԵՐԵՎԱՆԻ ՎԱՀԱՆ ԶԱՏԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԿՈՒՄԲ>>  ՀՈԱԿ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և
երիտասարդության հարցերի բաժին
Share |
Քաղաքային տնտեսություն