Սոցիալական ապահովություն
2012թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում
վարչության գործունեությունը և անելիքները
վարչության գործունեությունը և անելիքները
Վիճակի բնութագիր
2012թ. ինը ամսվա ընթացքում Երևանում փաստագրվել է 16720 ընտանիք, ընտանեկան նպաստ և հրատապ դրամական օգնություն է ստացել շուրջ 22100 ընտանիք, փաստացի ծախսը կազմել է շուրջ 5260.0 մլն դրամ։Երեխայի ծննդյան միանվագ նպաստ են ստացել 8379 ընտանիքներ, 2012թ. 9 ամիսներին փաստացի ծախսը կազմել է 829.0 մլն դրամ։
Առաջին դասարան հաճախելու կապակցությամբ նպաստ է ստացել շուրջ 1450 ընտանիք /յուրաքանչյուրը` 25000դր./
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է նշանակվել 4664 երեխաների աշխատող մայրերի /ամսական` 18000 դրամ/, 2012թ. 9 ամսվա ընթացքում փաստացի ծախսը կազմել է 956.0 մլն դրամ։
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ Հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց ՍԾՏԲ-ներից փոխհատուցում են ստացել 50 քաղաքացիներ, նրանց վճարվել է 9.4 մլն դրամ։
Համաձայն ՀՀ կառավարության 04.12.2008թ. հ. 1523-Ն և 26.06.2009թ. հ 723-Ն որոշման՝ ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարներից 2012թ. 9 ամիսներին ՀՀ պետբյուջե է հետգանձվել շուրջ 14.5 մլն դրամ, իսկ 2009-12թթ. ընթացքում՝ 99.5մլն դրամ: Վարչության կողմից ՍԾՏԲ-ներում անցկացված ուսումնասիրությունների շնորհիվ տարաբնույթ խախտումներից հայտնաբերվել է շուրջ 0.5մլն դրամ նպաստի ավելի վճարում, որն ամբողջությամբ հետգանձվել է ՀՀ պետբյուջե։
Երևանում գործում է բարեգործական 16 ճաշարան, որոնցից <<Առաքելություն Հայաստան>> հասարակական բարեգործական կազմակերպությունը, Հայաստանում Գերմանական կարմիր խաչի սեզոնային <<Գթության խոհանոցները>>, <<Սոցիալական տունը>>` <<Մանկական սնունդ>> և <<Տնային խնամք>> ենթածրագրերով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակա բարեգործական ճաշարաններում օրական մեկ տաք կերակուր են ճաշակում կարիքավոր շուրջ 2190 շահառուներ։ Ավան վարչական շրջանում ստեղծվել է նաև տարեցների ցերեկային խնամքի կենտրոն:

2012թ. ընթացքում սոցիալական ապահովության ոլորտում իրագործված ծրագրերը
●Կանանց միջազգային օրը` ս/թ. մարտի 8-ին, կազմակերպվել է միջոցառում` նվիրված սոցիալական խմբերում ներառված շուրջ 900 կանանց, այդ թվում նաև Երևանում բնակվող ազգային 12 փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ծրագրի իրականացման համար ծախսվել է 3.5 մլն դրամ /Երևանի բյուջե/:●Ապրիլի 7-ին` մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ
Երևանի քաղաքապետարանում միջոցառում է կազմակերպվել Արցախյան պատերազմի մասնակից կանանց, զոհվածների մայրերի և զոհված ազգային հերոսների մայրերի, բազմազավակ մայրերի և երեխայի սպասող մայրերի մասնակցությամբ: Ծրագրի իրականացման համար ծախսվել է 3,05 մլն դրամ:
●Ապրիլի 24-ի կապակցությամբ
Եղեռնը վերապրած երևանաբնակ 25 քաղաքացիների տրամադրվել է դրամական օժանդակություն։ Ծրագրի իրականացման համար ծախսվել է 1.1 մլն դրամ:
● Մայիսի 9-ի կապակցությամբ
ա/ միջոցառում է իրականացվել Հայրենական պատերազմի վետերանների խորհրդում։ Դրամական աջակցություն է ցուցաբերվել հայրենական պատերազմի 50 վետերանների։ Ծրագրի արժեքն է 1.0 մլն դրամ։
բ/ 1.0 մլն դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել «Կոմանդոս» ջոկատի ազատամարտիկներին։
● Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ
ա/ Շուշիի հերոսամարտի և Արցախյան պատերազմի թվով 130 մասնակիցների համար կազմակերպվել է տոնական միջոցառում, որի ընթացքում կազմակերպվել է հյուրասիրություն և յուրաքանչյուրին հատկացվել է նվեր։ Ծրագրի իրականացման համար ծախսվել է 4.1 մլն. դրամ:
բ/ դրամական աջակցություն է ցուցաբերվել <<Արցախյան պատերազմի մասնակից կանանց հանրապետական խորհրդին>> /0.5 մլն դրամ/։
● ՀՀ կառավարության հետ համատեղ կարիքավոր ընտանիքների շուրջ 850 երեխաների համար հուլիս-օգոստոսին իրականացվել է երեխաների ամառային հանգստի կազմակերպում Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։

● Մշակվել և քաղաքապետարանի կայքում գործողության մեջ է դրվել <<Ցանկությունների իրականացում>> բարեգործական նախագիծը, որի շնորհիվ 6 երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքների հատկացվել են մահճակալներ, համակարգիչ, անկնողնային պարագաներ, հագուստեղեն, գրասեղան և այլն: Ծրագիրը շարունակական բնույթ ունի:
● Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
Վարչության և վարչական շրջանների համատեղ ջանքերով դպրոցական պարագաների և գրենական պիտույքների աջակցության ծրագիր է իրականացվել Երևանի կարիքավոր ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաների համար։ Ծրագրում ընդգրկվել են 5790 կարիքավոր երեխաներ:
● Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
Վարչության և վարչական շրջանների համատեղ ջանքերով դպրոցական պարագաների և գրենական պիտույքների աջակցության ծրագիր է իրականացվել Երևանի կարիքավոր ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաների համար։ Ծրագրում ընդգրկվել են 5790 կարիքավոր երեխաներ:
● 2012թ. վարչության կարևոր ձեռքբերումներից է հայ-դանիական <<Հանս Քրիստիան Կոֆոեդ>> բարեգործական հիմնադրամի հետ համատեղ մայրաքաղաքի փողոցներից, կիսակառույցներից անօթևանների հավաքման և ժամանակավոր կացարանում տեղավորման ծրագրի իրականացումը։ 9 ամիսների ընթացքում կացարան են տեղափոխվել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված 113 անօթևաններ։ Ծրագրի իրականացման համար ծախսվել է 22.5 մլն դրամ, որից 20.0 մլն դրամը՝ <<Երևան>> հիմնադրամից։
● Մայրաքաղաքի Գ. Սունդուկյանի, Ստանիսլավսկու, Հ. Պարոնյանի անվան թատրոնների հետ համատեղ կարիքավորության գնահատման համակարգում հաշվառված 420 կարիքավոր անձ /այդ թվում նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքները/ մասնակցել են թատերական անվճար ներկայացումների:
● Հաշվառվել են Երևանում բնակվող, բնակարանի կարիք ունեցող փախստականները /շուրջ 1200 ընտանիք/, որոնց ցուցակները քաղաքապետարանի կողմից սահմանված կարգով հաստատվել և ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն:
● 2012թ. 9 ամսում քաղաքապետարան է մուտքագրվել կազմակերպությունների և անհատների 600 նամակ, որոնք պատասխան են ստացել ժամանակին և մանրամասն հիմնավորումներով։
:● Հաշվառվել են Երևանում բնակվող, բնակարանի կարիք ունեցող փախստականները /շուրջ 1200 ընտանիք/, որոնց ցուցակները քաղաքապետարանի կողմից սահմանված կարգով հաստատվել և ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն:
● 2012թ. 9 ամսում քաղաքապետարան է մուտքագրվել կազմակերպությունների և անհատների 600 նամակ, որոնք պատասխան են ստացել ժամանակին և մանրամասն հիմնավորումներով։

Մինչև 2012թ. ավարտը կիրականացվի
● Հոկտեմբերի 1-ին՝ տարեցների միջազգային օրվա կապակցությամբ սոցիալական աջակցության ակցիայի իրականացում 100 տարեկան և ավելի տարիք ունեցող երևանաբնակ 23 տարեցների համար։
● Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում է աջակցություն հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կառույցներին։
● Ամանորյա տոների կապակցությամբ նախատեսվում են տոնական միջոցառումներ կարիքավոր ընտանիքների երեխաների համար, ինչպես նաև կտրամադրվեն ամանորյա նվերներ։ Ծրագրի համար նախատեսված է 4,0 մլն դրամ։

Հիմնախնդիրները
Սոցիալական ապահովության ոլորտի պետական և Երևանի քաղաքային բյուջեի ֆինանսավորման ծավալների աստիճանական աճը և իրականացվող քաղաքականության արդյունավետության բարձրացումը և օրենսդրական դաշտի կատարելագործումը դիտվելու է որպես առաջնահերթ խնդիր։ Ոլորտի ռազմավարությունը նպատակաուղղվելու է ներքոհիշյալ հիմնախնդիրների լուծմանը. 1. Պետական նպաստների համակարգի կատարելագործում և հասցեականության մեծացում, ընտանեկան նպաստների համակարգը՝ որպես աղքատության հաղթահարման արդյունավետ գործիք, կարիք ունի կատարելագործման։ Պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները առավել արդյունավետ օգտագործելու նպատակով պետք է շարունակական լինի ընտանեկան նպաստի հասցեականության խստացումը, ինչպես նաև պետք է հստակեցվեն հարակից բազաներից ստացվող տեղեկատվության մեխանիզմները։
2. Հաշմանդամների սոցիալական ինտեգրումը. Երևանում հաշվառված է 53000 սահմանափակ կարողություններով հաշմանդամ։ Նրանց զգալի մասը չի կարողանում ազատ տեղաշարժվել և մերվել հասարակությանը։

3. Զբաղվածության խնդիրների աստիճանական կարգավորում և գործազրկության մակարդակի նվազեցում։
4. Հայաստանի Հանրապետությունը որպես ազգային անվտանգության սպառնալիք է դիտում ծնելիության ցածր մակարդակը։ Ոստի, Երևանում անհրաժեշտ է ծնելիությունը խթանելու նպատակով երեխաներ ունենալու և մեծացնելու համար ստեղծել բարենպաստ պայմաններ։ Ծնելիության ցածր ցուցանիշը պայմանավորող գործոններից մեկն էլ ամուսնությունների դեռևս ոչ բավարար, ինչպես նաև ամուսնալուծությունների բարձր մակարդակն է` որպես նյութական, բնակարանային, կենցաղային անբավարար պայմանների ուղղակի հետևանք։
4. Հայաստանի Հանրապետությունը որպես ազգային անվտանգության սպառնալիք է դիտում ծնելիության ցածր մակարդակը։ Ոստի, Երևանում անհրաժեշտ է ծնելիությունը խթանելու նպատակով երեխաներ ունենալու և մեծացնելու համար ստեղծել բարենպաստ պայմաններ։ Ծնելիության ցածր ցուցանիշը պայմանավորող գործոններից մեկն էլ ամուսնությունների դեռևս ոչ բավարար, ինչպես նաև ամուսնալուծությունների բարձր մակարդակն է` որպես նյութական, բնակարանային, կենցաղային անբավարար պայմանների ուղղակի հետևանք։
Երևանի քաղաքապետարան աշխատակազմի
սոցիալական ապահովության վարչություն
սոցիալական ապահովության վարչություն
Քաղաքային տնտեսություն

