Պահոց

Ապրիլի 7-ին ժամը 22:00-ից մինչև լուսաբաց Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ կլինի

07.04.2017

Հարգելի համաքաղաքացիներ,

ապրիլի 7-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 8-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:
Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան