Պահոց

Առաջիկա ոչ աշխատանքային երկուշաբթի օրը քաղաքացիների ընդունելությունները կտեղափոխվեն այլ օրեր

05.05.2017

Հարգելի համաքաղաքացիներ,

հաշվի առնելով, որ ս.թ. մայիսի 8-ը հայտարարված է ոչ աշխատանքային, տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր երկուշաբթի Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և կոմունալ տնտեսության վարչությունների կողմից քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելությունները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով.
Անշարժ գույքի կառավարման վարչություն՝ մայիսի 11-ին` ժամը 16:00-18:00-ն, կոմունալ տնտեսության վարչություն` մայիսի 12-ին` ժամը 16:00-18:00-ն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն