Պահոց

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.09.2016

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2016 թվականի սեպտեմբերի 13-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2016 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

 

1. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3. Առնոլդ Ադամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
4. Հրաչիկ Սիմոնյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
5. Սուրեն Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
6. Շենգավիթ թաղային համայնքի «Կանաչ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
7. «Դավթաշեն բնակֆոնդ և կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
8. «Քանաքեռ-Զեյթուն սան-մաքրում» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
9. «Մաքուր Աջափնյակ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
10. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի N305-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
11. Երևանի Փ. Բուզանդի փողոցի հ.1/5 հասցեում գտնվող ցուցահանդես-վաճառքի կենտրոնում առևտրային գործընթացի կազմակերպմանը ներկայացվող պայմանները սահմանելու մասին։
12. Անհատույց օգտագործման իրավունքով գույքեր տրամադրելու մասին:
13. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
14. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
15. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
16. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին:
17. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
18. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
19. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
20. Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:
21. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի N435-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ