Պահոց

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.02.2017

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2017 թվականի փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2017 թվականի փետրվարի 14-ին` ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

1. Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին։
3. «Սիրահարներ» արձանը տեղադրելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
4. ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին տեղադրելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
5. Արփենիկ Մարկոսյանցի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
6. Սաբիր Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
7. Շահամիր Շահամիրյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
8. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի N637-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
9. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին։
10. Երևան քաղաքի ավագանու մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին։
11. Երևան համայնքի սեփականության 2016 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։
12. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
13. Ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին։
14. Ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին։
15. «Էլիտ-Պլազա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ