Պահոց

Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

08.12.2016

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2016թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15.00-ին, Փ. Բուզանդի 1/3 հասցեով գտնվող Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի 7-րդ հարկում գտնվող նիստերի դահլիճում տեղի կունենան «Էրնստ էնդ Յանգ» ՓԲ ընկերության Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նախնական գնահատման հայտի և փորձաքննության նախնական փուլի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական (www.mnp.am) կայքում, ք. Երևան, Կոմիտասի 29 հասցեում, հեռ.՝ 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68:

 

 

Երևանի քաղաքապետարան