Պահոց

Հանրային քննարկման հրավեր

24.01.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Շիրակի փողոց 82 հասցեում տեղի կունենան «Լուսի-Արեգ» ՍՊԸ կողմից Երևան քաղաքի Շիրակի փողոց 82 հասցեում նախատեսվող բանեցված մարտկոցների հավաքման և վերամշակման արտադրամասի շահագործման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (հանրային երրորդ քննարկում):
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ «Լուսի-Արեգ» ՍՊԸ գրասենյակում, հասցե` ք.Երևան, Շիրակի փողոց 82, հեռ.` 091 586635: