Պահոց

Հանրային քննարկման հրավեր

17.05.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2021թ մայիսի 25-ին՝ ժամը 10:30-ին, ք. Երևան, Խուդյակովի փողոց հ. 222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենան «Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011/22-02-18: