Պահոց

Հանրային քննարկման հրավեր

24.05.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հունիսի 3-ին`ժամը 11:00-ին, Գ. Նժդեհ փ. 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից իրականացվող «Մուսալեռ» 220կվ օդային գծի միացում «Երևան ՋԷԿ» 220/110կվ ենթակայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: