Պահոց

Հանրային քննարկման հրավեր

24.05.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, ք. Երևան, Ա.Սարգսյան փ. 5 շենք հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Սիմագ» ՓԲ ընկերության կողմից Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամաս փ. 10, 85 հասցեում նախատեսվող սիլիցիումի երկօքսիդի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.env.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: