Պահոց

Հանրային քննարկման հրավեր

23.06.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հուլիսի 07-ին` ժամը 12.00-ին, Ն. Զարյան փ. 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա Ադոնցի հ.19/19 և 19/15 հասցեներում նախատեսվող արտադրական մասնաշենքը հասարակականի վերակառուցման և բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099 99 42 22: