Պահոց

Հանրային քննարկման հրավեր

28.07.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 15:00-ին, ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Դավթաշեն, 3-րդ թաղամաս) տեղի կունենա ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղամասի 7/5, 7/7, 7/24 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծի և նախնական գնահատման հայտի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «ՎԻ ԻՔՍ ԿՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի գրասենյակում: Հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղ. 20/5: