Պահոց

Հանրային քննարկման հրավեր

31.08.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Ա. Սարգսյան 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող և «ՆՈՐԱՇԵՆ» ՆՏ ԱԿ-ի կողմից նախագծվող ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի շենքի կառուցման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 093 504 009: