Պահոց

Հանրային քննարկման հրավեր

19.10.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11.00-ին Սեբաստիայի փող., 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ս.Կ.Գրուպ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Լենինգրադյան փողոց 27/6 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել 099991155: