Պահոց

Հանրային քննարկման հրավեր

20.07.2022

2022թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 14:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ Գարեգին Նժդեհ 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Արմփաուեր» ՓԲ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Երևանում նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի (ՀՇԳՑԷ) վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (3-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ ք. Երևան, Սեբաստիայի 31/2 հասցեում, /հեռ.՝ 091-58-66-35/: