Պահոց

Հանրային քննարկման հրավեր

29.10.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀկառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Խուդյակովի փողոց հ. 222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Տոտեմ բիզնես կենտրոն» ՓԲ ընկերության կողմից ներկայացված, ք. Երևան, Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց 40/43 հասցեում գոյություն ունեցող արտադրական համալիրը բազմաֆունկցիոնալ հասարակական համալիրի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: