Պահոց

Հանրային քննարկման հրավեր

04.11.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 2021թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Գայի պողոտա 19 հասցեում (Նոր-Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Արմ կոնստրակտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոց հ.290 և Միկոյան փողոց հ.2/3 փակուղի հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: