Պահոց

Հանրային քննարկման հրավեր

09.11.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Տերյան փ. 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացիներ Նատալիա Սուրինովա, Էլեոնորա Սուրինովա, Ռոման Սուրինով, Գեորգի Սուրինով, Արթուր Սուրինով կողմից ներկայացված Դ. Դեմիրճյան փ. հ.2, 2/6, 2/5 և հ.4, 4/1 բնակելի տուն հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել՝ 099991155: