Պահոց

Հանրային քննարկման հրավեր

12.11.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Ա. Սարգսյան փող. շենք 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Երևան քաղաքի Մարգարյան 6 հասցեում ձեռնարկվող բժշկական թափոնների վնասազերծման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: